
Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվեաշվիլիի եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջեւ Սահմանադրության հարցերով աշխատանքային հանդիպումը հավանաբար այսօր տեղի կունենա: Այս մասին «Ինտերպրեսնյուս» լրատվականին հայտնել են նախագահի աշխատակազմից:
Հանդիպման հստակ ժամը եւ մանրամասները դեռեւս հայտնի չեն:
Վրաստանի նախագահը նախորդ օրը հանդիպել էր խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներին՝ քննարկելու սահմանադրական փոփոխությունները: Խորհրդարանական մեծամասնության հետ հանդիպման ավարտից հետո Մարգվելաշվիլին հայտարարել է, որ խորհրդատվությունները շարունակում են ինչպես խորհրդարանական մեծամասնության, այնպես էլ փոքրամասնության հետ: