Հոկտեմբերին կայանալիք Վրաստանի նախագահական ընտրությունների համար կծախսվի շուրջ 42 մլն լարի, որից 1 200 000 լարին կհատկացվի ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստմանը, իսկ 9 մլնից ավելին՝ եթերային ժամերի ֆինանսավորմանը։ Այս մասին interpressnews-ի հետ զրույցում հայտնել է Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Թամար Ժվանիան:
Նրա խոսքով, ընտրությունների համար սկզբնական շրջանում նախատեսված էր 39 մլն լարի, սակայն, քանի որ ընտրությունների անցկացման ամսաթիվը հայտարարվել է ոչ թե 60 օր առաջ, այլ ավելի շուտ, ուստի ծախսերն ավելացել են:
«Ընտրությունների նշանակման հետ է կապված նաև ընտրական վարչության ժամանակավոր աշխատակիցների ավելացումը, նրանց հարկավոր է նաև վճարել։ Հենց այդ պատճառով էլ մենք արդեն դիմել ենք ֆինանսների նախարարություն՝ խնդրելով ավելացնել ընտրությունների համար հատկացվող գումարը»,-նշել է Թամար Ժվանիան: