
Վրաստանի «Լեյբորիստական կուսակցության» ղեկավար Շալվա Նաթելաշվիլին կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին մեղադրում է ընտրությունների արդյունքների կեղծման փորձի մեջ: «Լեյբորիստական կուսակցության» ղեկավարի խոսքերով՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարին օֆշորային գումարներ է փոխանցում, որպեսզի ընտրությունների ավարտին Թամար Ժվանիան՝ ԿԸՀ-ի ղեկավարը, հրապարակի Իվանիշվիլիի համար ցանկալի ցուցանիշեր:
«Վրաստանը Եվրոպական խորհրդի երկրների շարքում միակ երկիրն է, որի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարը կեղծել և պատրաստվում է կեղծել ընտրությունների արդյունքները: Հերիք չէ կեղծվեցին անցած ընտրությունները, հանձնաժողովի ղեկավարը պատրասվում է կեղծել նաև այս ընտրությունները, ինչի համար Իվանիշվիլիից արդեն իսկ ստացել է 10 մլն դոլար»,- հայտարարել է Նաթելաշվիլին: