
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության դատական գործի հետ կապված հայտարարություն է արել Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելլին:
« Քանի որ գործն ընթացքի մեջ է, ես չեմ ուզում մանրամասների մասին խոսել, սակայն անդրադառնամ այն վտանգներին, որոնք ակնհայտ են: Ժողովրդավարության կարևորագույն հիմքը օրենքի գերակայությունն է, Դատարանի անկախությունն ու գործընթացի օբյեկտիվությունը: Ցանկացած գործունեություն, որ ստորացնում է և վնաս հասցնում դատարանի իմիջին, անթույլատրելի է: Այդպես է ԱՄՆ-ում, այդպես պետք է լինի Վրաստանում: ԱՄՆ-ում անթույլատրելի կլիներ այսպիսի հեռուստաընկերության սեփականատերերի և կառավարման փոփոխությունը»: