Յուրաքանչյուր 5-րդ երեխան ապրում է աղքատության մեջ. UNICEF

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF) հրապարակել է բնակչության բարեկեցության հետազոտության արդյունքները, որոնց համաձայն աշխարհի յուրաքանչյուր հինգերորդ երեխան ապրում է աղքատության մեջ, իսկ յուրաքանչյուր 6-րդին բաժին հասնող պարենը նվազագույն սպառողական զամբյուղից ավելի քիչ է: Սրա հետ մեկտեղ, ըստ հետազոտության, չնայած, որ ընտանիքների սպառողականությունն ավելացել է, եկամուտը` չի փոխվել: Աղքատ երեխաներն, ինչպես և նախկինում, չունեն ուսումնական հաստատություններում սովորելու բոլոր հնարավորությունները: Բնակչության բարեկեցության հետազոտությունն անց է կացվում է ամեն տարի: Դիտարկվում են Վրաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ապրող ընտանիքները:  UNICEF-ի նախագահ Լայլա Օմար Գադը հայտարարել է, որ Վրաստանը աղքատության դեմ պայքարում հասել է հաջողությունների, սակայն դեռևս մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած: Աղքատության ցուցանիշները նվազել են, բայց երեխաներն առաջվա նման մնում են ամենաանպաշտպան խումբը: Հետազոտության շրջանակներում հարցվել է Վրաստանի 4.533 տնային տնտեսություն:

Թողնել պատասխան