Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը վերաբացվել է։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարարության ավտոճանապարհային վարչությունը։ Տեղեկատվության համաձայն, ձյան մաքրման աշխատանքների արդյունքում միջպետական ճանապարհն արդեն ազատ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Հիշեցնենք, որ անցած գիշեր Վրաստանում ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով խնդիրներ են առաջացել մի շարք ավտոճանապարհներին։