
Մցխեթայի շրջանի Նատախտարի գյուղի մոտ գտնվող «Իմերուլի Էզո» ռեստորանից սննդային թունավորման նախանշաններով Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել 9 քաղաքացի, այդ թվում՝ մեկ երեխա: Այս մասին հաղորդում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:
Նշվում է, որ հիվանդանոց դիմած բոլորը քաղաքացիները ունեն նույն ախտանիշները, մնում են բժիշկների հսկողության ներքո: Հիվանդները ասել են, որ ռեստորանում խինկալի և քյաբաբ են կերել:
Սննդամթերքի անվտանգության գործակալությունից հայտնում են, որ ռեստորանում ստուգումներ կանցկացվեն:
Միևնույն ժամանակ, ռեստորանի աշխատակիցները ժխտում են, որ մարդիկ իրենց մոտ են թունավորվել: