
Թբիլիսիի Դեմիրելի անվան քոլեջի նախկին ղեկավար Մուստաֆա Էմրե Չաբուքին ազատ է արձակվել դատարանի դահլիճից: Հիշեցնենք՝ այսօր Թբիլիսիում վերսկսվել էր Չաբուքին Թուրքիային արտահանձնելու գործով դատական նիստը։
Դատարանը բավարարել է 10 հազար լարի գրավի դիմաց նրան ազատ արձակելու մասին դատախազության միջնորդությունը։
Նշենք, որ փետրվարի 6-ին նշանակված նիստը, որի ընթացքում պետք է ելույթ ունենար մեղադրող կողմը, հետաձգվել էր մինչև փետրվարի 19-ը: Այսօրվա դատական գործը վարում էր դատավոր Արսեն Կալատոզաշվիլին:
Լուսանկարը՝ ghn.ge-ից