Աֆգան Մուխթարլիի փաստաբանները պահանջում են, որ գործի քննությամբ զբաղվի երկրի գլխավոր դատախազությունը:
«Օրենքի համաձայն, երբ հավանականություն կա, որ հանցագործության մեջ հնարավոր է ներգրավված է ոտիկանության աշխատակից, գործը պետք է քննի գլխավոր դատախազությունը: Այս մասին բազմաթիվ հայտարարություններ են արվել: Հետագայում հայտնի դարձան նաեւ կոնկրետ փաստեր, որ համազգեստով անձինք են առեւանգել Աֆգան Մուխթարլիին՝ վերջինիս կամքին հակառակ նստեցրել մեքենա: Այս ամենից ելնելով՝ դատախազությունը գործը քննելու լիարժեք հիմքեր ունի»,- Գլխավոր դատախազությանն ուղղված նամակում ասել է Մուխթարլիի վրացի փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլին։
Նրա խոսքով, եթե դատախազությունը չստանձնի գործի քննությունը, ապա ուժային կառույցների մասնակցության մասին առկա վարկածները կհաստատվեն։
Հիշեցնենք՝ Աֆգան Մուխթարլին Թբիլիսիիում անհետացել է մայիսի 29-ին, ժամեր անց նա առանց անձնագրի հայտնվել է Բաքվում։ Լրագրողի գործընկերները, մի շարք իրավապաշտպաններ ու ակտիվիստներ այս ամենը Մուխթարլիի համերաշխության ցույցում կապել են նրա մասնագիտական գործունեության հետ՝ Ադրբեջանի իշխանությունների հետ իրականացրած «գործարքում» տեսնելով նաև Վրաստանի մասնակցությունը։