Մուխթարլիի գործով միջազգային կազմակերպությունները դիմել են վարչապետին

Մամուլի ազատության և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային մի շարք կազմակերպություններ Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործով միասնական նամակ են ուղարկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին:

Նամակում կազմակերպությունները կոչ են անում վարչապետին ժամանակին հետաքննել գործը: Մուխթարլիի առևանգման կապակցությամբ կազմակերպությունները  վարչապետին են հայտնել իրենց մտահոգությունը:

«Վերոնշյալ ապշեցնող փաստի պատճառով ոչ միայն հնարավոր է կտտանքների ենթարկեն և ձերբակալեն լրագրողին, այլ նաև նախադեպ է ստեղծում, որի պատճառով Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր պատսպարվել էին Վրաստանում, իրենց անվտանգ այլևս չեն զգա: Վերջին շրջանում մի շարք անկախ լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպաններ և քաղաքացիական հասարակության այլ անդամներ լքել են Ադրբեջանը: Նրանցից շատերը ապաստան են գտել Վրաստանում՝ մտածելով, որ այստեղ ապահով է, ցավոք, այլևս նրանք անվտանգության զգացողություն չեն ունենա»,- նշված է նամակի մեջ:

Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ պետք է հստակ ուղերձ հնչի առ այն, որ հարևան երկրի ապօրինի գործողությունները Վրաստանի ներսում անհանդուրժելի են:

Նամակի տակ ստորագրել են հետևյալ կազմակերպությունները՝

Canadian Journalists for Free Expression
CEE Bankwatch Network
Civil Rights Defenders
Committee to Protect Journalists
Crude Accountability
English PEN
FIDH
Freedom Now
Human Rights First
Human Rights House Foundation
Human Rights Watch
Index on Censorship
IFEX
International Media Support
International Partnership for Human Rights
Institute for War and Peace Reporting
Netherlands Helsinki Committee
Norwegian Helsinki Committee
PEN America
PEN International
People in Need
Reporters Without Borders (RSF)
World Organisation Against Torture (OMCT)

Թողնել պատասխան