
«Սիթի պարկի» հետ Թբիլիսիի քաղաքապետարանի պայմանագիրը չեղարկելուց հետո կայանատեղերի համակարգը բարելավելու նպատակով մայրաքաղաքի բյուջեից 3 միլիոն 700 հազար լարի կհատկացվի:
Քաղաքապետարանի տեղեկատվությամբ, նշված գումարը տրանսպորտային ծառայությունը ծախսելու է համապատասխան աշխատանքների իրականացման համար: Ընդդիմությունից, սակայն, հայտարարում են, որ գործընթացը կապված է կոռուպցիոն ռիսկերի հետ, քանի որ անհրաժեշտ գույքը ձեռք է բերվելու առանց մրցույթի:
«Մինչ այս պահը պարզ չէ, թե այդ ուղղությամբ ինչ է անելու քաղաքապետարանը: Բյուջեից առանց մրցույթի 3 միլիոն 700 հազար լարի է հատկացվել կայանատեղերի համար, չնայած այս գումարով հարցը չի կարգավորվելու: Պատրաստվում են ավելացնել կայանելու համար նախատեսված գումարի չափը, ավելանալու են նաև տուգանքները»,-հայտարարել է «Միացյալ ազգային շարժման» անդամ Իրակլի Նադիրաձեն: