Մոսկվան ռուս և վրացի խորհրդարանականների միջև հարաբերությունների հաստատման պատրաստակամություն է հայտնել: Այս մասին Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերի հետ տված ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը:
Վերջինիս խոսքով, գոյություն ունեն Ռուսաստանի արտգործնախարարության և Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հատուկ ներկայացուցիչների ձևաչափով բանակցություններ:
«Պատրաստ ենք նաև այլ ձևաչափերին, որոնք ընդունելի կլինեն երկու կողմերի համար։ Մենք հարևաններ ենք, ընդհանուր շատ բան ունենք: Այդ պատճառով ողջունում ենք խորհրդարանականների նախաձեռնությունը»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Վրաց հայրենասերների դաշինք» կուսակցության պատգամավորները մեկնել էին Մոսկվա և հանդիպել պետդումայի պատգամավորների հետ: