Վրաստանում շուտով կարտադրվի առաջին հրշեջ մեքենան

Վրաստանի վարչապետ Գիրոգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստում հայտարարել է, որ երկրի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունն այս օրերին վերազինվում է:

Արդեն հայտարարված է միայն անտառային հրդեհները մարելու համար նախատեսված հրշեջ մեքենաների մրցույթը: Դրան զուգահեռ, վրացական «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնը ավստրիական ընկերության հետ սկսում է հրշեջ մեքենաների արտադրությունը:

«Կարևորում ենք աշխարհում առաջատար համարվող ավստրիական ընկերության հետ պայմանավորվածության ձեռքբերումը։ Երկու ընկերությունները «Պիկապի» կմախքի վրա, «Ռոզենբաուեր» ընկերության սարքավորումներով կարտադրեն հատուկ հրշեջ մեքենաներ։ Համոզված եմ, որ մի քանի ամսից մենք կունենանք առաջին օրինակները՝ տարեվերջին ապահովել նման մեքենաների  անհրաժեշտ քանակով արտադրությունը»,-Կվիրիկաշվիլիի խոսքերն է մեջբերում imedinews-ը։

 

Թողնել պատասխան