Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Գիգի Ծերեթելին «Վրացական երազանքի» անդամներին խորհուրդ է տալիս չլարվել: Ծերեթելին նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ իշխող կուսակցության անդամ Գիա Վոլսկին անդրադարձել էր Ծերեթելիի` ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելուն` նշելով, որ Ծերեթելին ռուսական պատվիրակության հետ այդ հարցով ակտիվ բանկացություններ է վարում:
«Խորհուրդ եմ տալիս չլարվել. Ես արդեն 4 տարի է ԵԱՀԿ-ի ԽՎ-ի փոխնախագահ եմ: Ես պաշտպանում եմ երկրի և ոչ թե «Միացյալ ազգային շարժում» կամ «Վրացական երազանք» կուսակցությունների շահերը: Կարծում եմ` սա շատ մեծ թուլության նշան է»,- ասել է Գիգի Ծերեթելին: Նրա խոսքո`վ սա հակավրացական եւ հակաեվրոպական քարոզարշավ է, ինչն էլ անում է «Վրացական երազանքը» :
Գիա Վոլսկին այսպես է մեկնաբանում իր տեսակետը. «Եվրոպայի «Ժողովրդական կուսակցության առաջնորդներից Ագրամունտը գտնվում էր Մոսկվայում, որից հետո այցելեց Վրաստան եւ հանդիպումներ ունեցավ ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նա ասել է, որ Ռուսաստանի մասնակցությունը Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովում պետք վերականգնվի, պետք է հանվեն նաև որոշակի սահմանափակումները: Սա է հիմք հանդիսանում կարծելու, որ «Եվրոպայի ժողովրդական կուսակցության» եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների թեման Գիգի Ծերեթելիի թեկնածության աջակցությունն է»,- ասել Գիա Վոլսկին: