«23-րդ բյուրո» կազմակերպության ներկայացուցիչների համաձայն, Վրաստանի Զվարե գյուղում տեղի բնակիչների եւ չինացիների միջեւ տեղի ունեցած միջադեպի ընթացքում մարմնական վնասվածքներ են ստացել մի քանի չինացիներ:
«Ընկերության չինական ծագումով 4 աշխատակիցներ ստացել են աննշան վնասվածքներ, ոստիկանությունը նրանց հարցաքննության է տարել»,- հայտարարել է կազմակերպության աշխատակից Գիորգի Լուտիձեն:
Խարագաուլիի շրջանի Զվարե գյուղում երկաթգծի կառուցման աշխատանքներին մասնակցող մի քանի վրաստանցիներ ծեծի են ենթարկվել չինական «23-րդ բյուրո» կազմակերպության ներկայացուցիչների կողմից: Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի լույս 3-ի գիշերը: Վնասվածքներ ստացած 4 մարդ տեղափոխվել է Զվարե գյուղի հիվանդանոց: Փաստի վերաբերյալ Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել: Գործ է հարուցվել 125-րդ հոդվածի՝ ծեծի ենթարկելու հիմքով: