
«Հարավային Օսիայի անկախությունը մինչև 2018 թվականի ավարտը կճանաչի ևս մեկ պետություն»,-այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել է Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայի նախագահ Անատոլի Բիբիլովը:
«Հարավային Օսիայի ճանաչման գործընթացը կանգնեցնելն անհնար է: Մեզ 5 տարին մեկ մի պետություն է ճանաչում: Այսպես մենք կհասնենք մեր անկախության ամբողջական ճանաչմանը: Մինչ տարեվերջ առնվազն մեկ պետություն կճանաչի մեր անկախությունը»,- հայտարարել է Բիբիլովը:
Վերջինս հավելել է, որ պատրաստ են բանակցություններ վարել յուրաքանչյուր պետության հետ, որը ցանկանում է ճանաչել Հարավային Օսիայի անկախությունը: