Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, «Վրացական երազանք» կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններում կաջակցի անկուսակցական թեկնածուի: Այս մասին քաղաքապետը լրագրողներին հայտնել է Գուրիայում, որտեղ խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպել է կուսակցության տեղի անդամներին։
«Կուսակցությունը առաջիկայում որոշում կընդունի, թե որ թեկնածուին է աջակցելու նախագահական ընտրություններում: Մենք ողջ երկրի տարածքով, բոլոր շրջաններում սկսել ենք հանդիպումներ ունենալ քաղաքապետերի և քաղաքային ժողովների ներկայացուցիչների հետ: Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ կսպասենք, հնարավոր է մեկ ուրիշը նույնպես ներկայացնի իր թեկնածությունը, այս ամենից հետո նոր կկայացնենք որոշում: Սակայն մի բան հաստատ է՝ բոլոր դեպքերում մենք աջակցելու ենք անկուսակցական թեկնածուի»,- հայտարարել է Կալաձեն:
Նրա խոսքով, մինչև սեպտեմբերի 10-ը կկայանա «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստը, որում կհրապարակվի նախագահի թեկնածուի վերաբերյալ իշխող ուժի որոշումը: