
Բաքու-Թբիլիսի-Կարս եկրաթիծը Ասիան Եվրոպային կապող կամուրջ է: Այս կարծիքին է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Ըստ նրա՝ այս նախագիծն ընդհանուր առմամբ կարևոր է ողջ տարածաշրջանի համար. «Նախագիծը մեծ կարևորություն ունի ինչպես մեր երկրի, այնպես էլ ընդհանոր առմամբ տարածաշրջանի համար: Մենք շահարգրռված ենք Վրաստանի դերն այս ուղղությամբ առավելագույնս ներկայացնելու գործում: Սա մեծ հաջողություն է, ծրագիր, որն ուղղված է զարգացմանը, տնտեսական աճին, նոր հնարավորություններին, խաղաղությանն ու կայունությանը»:
Հիշեցնենք՝ այսօր Ադրբեջանի մայրաքաղաքում երկաթգծի բացման հանդիսավոր արարողությունն է: