«Այս գործընթացը ևս մեկ անգամ ի ցույց է դնում օկուպացված տարածքներում Ռուսաստանի վարած քաղաքականությունը»,- այսպես է արձագանքել Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն նոյեմբերի 2-ին Ռուսաստանի Պետդումայի կողմից՝ Մոսկվայի և Սուխումիի միջև զինված ուժերի միասնական խմբավորում ստեղծելու վերաբերյալ հայտարարությանը, հայտնում է «Interpressnews» պարբերականը:
Ջանելիձեի խոսքերով, այս գործողությունը ուղղված չէ տարածաշրջանում անվտանգության ապահովմանը: «Սրանով խախտվում է ինչպես 2008 թվականին ընդունված պայմանները, այնպես նաեւ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները և նորմերը: Մենք արձագանքել ենք ինչպես 2015 թվականին, այնպես նաև այսօր և մեր կողմից այս հարցը բարձրացվում է բոլոր համապատասխան միջազգային ատյաններում: Այսօր այս հարցը նաև քննարկվում է ԵԱՀԿ-ի մշտական ներկայացուցիչների հետ հանդիպումների ձեւաչափում»,- հայտարարել է Միխեին Ջանելիձեն։