
Մարդու իրավունքների Ստրաստբուրգի դատարանում Վրաստանից ընտրված դատարանի թեկնածուների ցուցակում Նանա Մճեդլիձեին փոխարինել է Եվա Գոցիրիձեն: Նշված ցուցակը քննարվել է հուլիսի 28-ի կառավարության նիստի ընթացքում: Ինչպես պարզվել է նիստից հետո, Եվրոպական դատարանի փորձագետները ընդունելի են համարել Ալեքսանդրե Բարամիձեի թեկնածությունը: Ինչ վերաբերվում է Գիորգի Բադաշվիլիին, ապա, չնայած նրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում որպես իրավաբան աշխատելու 11-ամյա փորձին, մասնագետները ցանկալի են համարել Բադաշվիլիի` այլ մասնագիտական փորձի առկայությունը: Եվրոպական դատարնի երրորդ թեկնածու Նանա Մճեդլիձեի վերաբերյալ, փորձագետները բացասական արձագանք են ունեցել` նշելով, որ վերջինը փորձի պակաս ունի ինչպես արդարադատության, այնպես նաեւ ակադեմիական ոլորտում: Ելնելով նրանից, որ երեք թեկնածուներից բաղկացած ցուցակում պետք է ապահովված լինի հակառակ սեռերի առկայությունը, Վրաստանի կառավարությունը որոշել է, որ միեւնույն մրցույթի արդյունքում ընտրված կին թենածուն է լինելու Եվա Գոցիրիձեն: Ստրաստբուրգի դատարանում Վրաստանից ընտրված դատավոր Նոնա Ծոծորիայի գործունեության ժամկետը լրանում է 2017 թվականի հունվարին: