Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի տեղեկատվութամբ` Մարդու իավունքների եվրոպական դատարանը «Ռուսթավի 2»-ի գործին առաջնահերթություն է տվել:
«Ցանկանում եմ Կառավարության անունից տեղեկացնել, որ րոպեներ առաջ մենք նամակ ենք ստացել Ստրասբուրգի դատարանից: Դատավորը գործին առաջնահերթ կարգավիճակ է տվել, ինչը նշանակում է, որ Վրաստանից որևէ դիմում ուղարկելու դեպքում, լինի դա բանտից ուղարկված, շարքային քաղաքացու կամ որևէ այլ բողոք, կքննարկվի «Ռուսթավի 2»-ի գործից հետո»,- հայտարարել է Ծուլուկիանին: