
2018 թվականից պետական միասնական քննություններին կամընտրական առարկաները դիմորդներն այլևս չեն կարողանա հանձնել ռուսերենով, դրանք կանցկացվեն վրացերենով։
Ըստ փոփոխությունների՝ բացառություն կկազմեն միայն նրանք, ովքեր հիմնական կրթությունը ստացել են բռնազավթված տարածքներում: Վերջիններս կկարողանան մաթեմատիկայի, պատմության, աշխարհագրության, ֆիզիկայի, քիմիայի, բնագիտության ընդունելության քննությունները հանձնել ռուսերենով:
Հաշվի առնելով առանձնահատկությունները, փոփոխությունները չեն վերաբերում ընդհանուր ունակությունների քննությանը: Այս քննությունը կանցկացվի վրացերենով, հայերենով, ադրբեջաներենով, աբխազերենով, օսերենով եւ ռուսերենով։