Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունը իշխող` Վրացական երազանք կոալիցիայի հիմնադիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրում է Թբիլիսիի բուսաբանական այգու` 4 հա հողատարածքը յուրացնելու մեջ:
Ապրիլի 26-ին հրավիրած մամուլիս ասուլիսում կուսակցության անդամ Նիկա Մելիան նշելել է, որ յուրացնելով տարածքը, Իվանիշվիլին այն միացրել է իր նստավայրին: Նա ասել է, որ իրենց ձեռքի տակ բազամաթիվ ապացույցներ կան, որոնք ցույց են տալիս, որ Իվանիշվիլին գործարքն իրականացրել է գաղտնի և անօրինական:
Մելիան հասարակության ուշադրությունն է բևեռել նաև այգու հարակից ` 29 հա տարածքի վրա, որտեղով պետք է անցնի Կրծանիսի-Շինդիսի նոր ճանապարհը: Քաղաքապետարանի հայատարարած մրցույթը կավարտվի մայիսի 3-ին, և ըստ Մելիայի` այս տարածքի գնորդը ևս կդառնա Իվանիշվիլին:
«Այս աշխատանքներն իրականացնելիս արդեն 540 ծառ է կտրվել, տեղահանվել է կենտրոնական գազատար խողովակը, որի վրա քաղաքապետարանը 700 000 լարի է ծախսել: Այսօր արդեն պարզ է դառնում, որ ճանապարհը իրականություն չի դառնա, որվհետև տարածքի վրա Բիձինա Իվանիշվիլին իր թաթն է դրել»:
Մելիան ասուլիսում նաև ուղերձ է հղել Իվանիշվիլիին.
«Ուզում եմ, որ նա լավ հասկանա, որ Թբիլիսիի համար սա վերջին սահմանն է. այն կարմիր գիծը, որի շուրջ կհամախմբվի ողջ Թբիլիսին: Ես համոզված եմ դրանում»:
Ի դեպ` ընդդիամդիր գործչի` քաղաքապետին ներկայացրած վերջնաժամկետն արդեն ավարտվել է, սակայն Նարմանին դեռևս չի արձագանքել: