«Միացյալ ազգային շարժումը» փաստաթղթեր է ներկայացրել, որոնք հաստատում են, որ «Կալա կապիտալ ընկերությունը Կորցխելիի միջադեպի մասնակիցներին գումար է փոխանցել:
Ըստ Իրմա Նադիրաշվիլիի և Օթար Կախիձեի` իրենց կուսակցությունն ի սկզբանե բարցրաձայնում էր փոխվարչապետ Կախա Կալաձեի` բռնություններն իրականացնող խմբի հետ կապի մասին, և նշված փաստաթղթերը ապացուցում են այդ կապը:
Հիշեցնենք, որ Կորցխելիում միջանկյալ տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանալ մարզիկներից կազմված խումբը հարձակվել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդների վրա: Դեռ այն ժամանակ տուժողները հայտարարեցին, որ միջադեպի պատվիրատուն Կալաձեն է: «Ալֆա բանկ» ռուսական բաժնետիրական ընկերության տրամադրած պաշտոնական նամակը հաստատում է, որ քրեական հեղինակություն Դավիթ Կարսելաձեն, նույն ինքը Կալատոզան, Կորցխելիի միջադեպի մասնակիցներ Վլադիմիր Գեգեշիձեի և Գեորգի Գիգաուրիի անունով «Ալֆա» բանկում երկու հաշվեհամար է բացել: Հարձակումից 4 օր առաջ «Կալա կապիտալ Լիմիթեդ»-ի հաշվից Գեգեշիձեի հաշվին է փոխանցվել 15 հազար դոլար, իսկ Կարսելաձեի հաշվից` 15 հազար: Նույն օրը Գիգաուրիի հաշվին փոխանցվել է 10 հազար դոլար:
Դավիթ Կարսելաձեն քրեական հեղինակություն է, ով 2000 թ. Վրաստանից տեղափոխվել է և ներկայում բնակվում է Ռուսաստանում: Նրա եղբայրը` նախկին ըմբշամարտիկ Վասիլ Կարսելաձեն վերջերս ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել` ոչ առանց Կալաձեի օգնության»,-գրում է Նովոստի գռուզիան:
«Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչները եկել են այն համոզման, որ հրապարակված փաստաթղթերը ապացուցում են Կալաձեի` քրեական աշխարհի հետ ունեցած կապը: Նրանք մեկ անգամ ևս կոչ են արել դատախազությանն `արագ արձագանքել, ստուգել փաստաթղթերի իսկությունն ու նշված հանցագործությանը` Կախա Կալաձեի մասնակցությունը: