Որոշ քաղաքական գործիչների ջանքերը, որ Իվանիշվիլիի հավանությանն արժանան, անպատասխանատու վարքագիծ է։ Հոկտեմբերի 25-ին հրավիրած ասուլիսում հայտարարել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Գիորգի Կանդելակին՝ նշելով, որ դրա արդյունքում քաղաքական գործիչները կորցնում են իրենց ընտրողներին:
«Բոլոր արևմտամետ ուժերին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր տաք տեղ չեն փնտրում, կոչ ենք անում մասնակցել ընտրություններին՝ քվեարկելով երկրի հետընթացի և փլուզման դեմ»,- Գիորգի Կանդելակիի խոսքերն է փոխանցում «Interpressnews»-ը:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 30-ին կկայանա խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որից հետո միայն պարզ կդառնա, թե «Վրացական երազանք»-ը կարող է սահմանադրական մեծամասնություն կազմել նոր գումարման խորհրդարանում, թե ոչ: