
«Միացյալ ազգային շարժումը» Վրաստանի 9-րդ գումարման խորհրդարանում երկու խմբակցություն կունենա: «Երկու խմբակցություն կունենանք, մեկը կղեկավարի Նիկա Մելիան, մյուսը՝ Էլենե Խոշտարիան: Մեր առաջնահերթությունները երկրի այն առաջնահերթություններն են լինելու, որոնց մասին մեծամասնությունը չի խոսի»,- հայտարարել է կուսակցության անդամ, 9-րդ գումարման Խորհրդարանի պատգամավոր Սերգի Կապանաձեն:
Նիկա Մելիայի հայտարարությամբ՝ նրանք անհանգստություն կպատճառեն մեծամասնությանը:
«Մենք որոշում ենք կայացնել մտնել խորհրդարան և ընկալել այն քաղաքական իրավիճակը, որտեղ կարող ենք ակտիվ պայքարել Իվանիշվիլիի ռեժիմի դեմ: Վստահ եմ, որ մենք անհանգստության առիթ կդառնանք»,- նշել է Մելիան: