
«Միացյալ ազգային շարժումը» եզրափակիչ հանրահավաքը ծրագրում է անցկացնել հոկտեմբերի 5-ին՝ Ժամը 16:00-ից Թբիլիսիի Վարդերի հեղափոխության հրապարակում: Կուսակցության առաջնորդներից Նիկա Մելիան ասել է, թե ակցիան բազմահազարանոց է լինելու, ներառելու է ինչպես ամբողջ Վարդերի հրապարակը, այնպես էլ Ռուսթավելի պողոտան և Ազատության հրապարակը: Մելիան հրավիրել է բոլոր շրջանների իրենց համախոհներին՝ մասնակցել՝ իր խոսքով՝ վերջին տարիների ամենաաննախադեպ հավաքին: Ակցիայի անցկացման հարցով կուսակցությունն արդեն դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին:
Լուսանկարը՝ Նիկա Մելիայի ֆեյսբուքյան էջից