Վրաստանի միավորված նախարարությունների անվանումները փոփոխվել են: Կառավարության խորհրդարանական քարտուղար Նաթիա Միխելաձեն լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ հանձնաժողովը նախօրեին 2-րդ ընթերցմամբ հաշվի է առել պահանջը և նախարարությունների անվանումներում փոքր-ինչ փոփոխություններ է մտցրել:
«Կրթության, մշակույթի և սպորտի նախարության անվան մեջ պակասել է գիտություն բառը, իսկ բռնազավթված տարածքներից բռնի տեղահանված անձանց փոխարեն կլինի բռնազավթված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարություն», — ասել է Միքելաձեն՝ հավելելով, որ հնարավոր է հենց այսօր էլ կայանա քվեարկությունը։