Վրաստանում հուլիսի 4-ին դիմորդները քննություն են հանձնել Ընդհանուր հմտություններ առարկայից: Հուլիսի 4-5-ը ընթացող քննություններին դիմորդը հարցերին պատասխանելու համար կստանա 3 ժամ 10 րոպե:
Ավանդույթի համաձայն` առաջին քննությունն անցկացվել է վրացերեն լեզու և գրականություն առարկայից` հուլիսի 1-ին և 2-ին:
Ապագա ուսանողները առաջիկայում դեռ կհանձնեն քննություններ` անգլերեն, ռուսերեն, գերմաներեն լեզուներից, ինչպես նաև քաղաքացիական կրթություն, մաթեմատիկա, աշարհագրություն, պատմություն, գրականություն, բուսաբանություն, արվեստ առարկաներից: Հիշեցնենք, որ յուրաքանչյուր դիմորդ նշված քննություններից հանձնում է միայն 5-ը:
Միասնական պետական քննություններին մասնակցելու համար այս տարի գրանցվել է ավելի քան 38 հազար 500 դիմորդ: