
Վրաստանի շուրջ 600 հազար քաղաքացի «Համընդհանուր առողջապահության» ծրագրի շրջանակներում հունիսից դեղամիջոցներ կկարողանա ձեռք բերել ընդամենը 1 լարիով:
Այդ քաղաքացիների թվում են սոցիալապես անապահովներն ու միայնակ թոշակառուները։ Այս ծրագրի իրականացման համար կառավարությունը հատկացրել է 4 մլն լարի:
«Ընդհանուր առմամբ կառավարությունը պատրաստվում է գնել 24 անուն դեղամիջոց, որոնց ձեռք բերման համար քաղաքացին կվճարի խորհրդանշական 1 լարի»,- հայտարարել է առողջապահության փոխնախարար Զազա Սոփրոմաձեն: