
«Ես փաստացի միակ մարդն եմ, ում հանրայնորեն կարողացավ սպանել Պուտինը, սակայն միեւնույնն է, ողջ եմ՝ իմ բախտն ավելի բերեց, քան ուրիշներինը»,- այս մասին հայտարարել է Վրաստանի երրորդ նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին՝ Sky News-ին տրված հարցազրույցում:
«Պուտինին թվում է, թե կարող է բոլորին եւ ամեն ինչով մանիպուլյացիայի ենթարկել: Նա ունի առավելություն, քանզի միշտ իշխանության գլխում է: Արեւմտյան առաջնորդները փոխվում են, իսկ Վլադիմիր Պուտինը հավերժ է»,- հայտարարել է Սաակաշվիլին: