
«Վրացական կողմի իրավացիությանը, որ Ռուսաստանը պետք է պատժվի, չեմ կասկածում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության անդամ Զուրաբ Ճիաբերաշվիլին՝ խոսելով այսօր Ստրասբուրգում կայանալիք «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի» (Case II) գործով վերջին բանավոր լսումների մասին։
Նրա խոսքով՝ ներկայացված հայցը իրավականորեն արդարացված է:
«Միակ բանը, որը կարող է վնասել մեր ճշմարտությանը, այսօրվա իշխանությունների կողմից արված հայտարարություններն են, որոնցում ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատերազմում մեղադրվում է Վրաստանը: Այսօր մեզ համար նպաստավոր պայմաններ են ստեղծված և մենք կարող ենք մեր ճշմարտությունը հաստատել Ստրասբուրգի դատարանում»,- հայտարարել է Զուրաբ Ճիաբերաշվիլին: