Մթածմինդայում կրկին հրդեհ է բռնկվել, այս մասին տեղեկացնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ նշելով, որ հրդեհի տեղայնացման նպատակով ներգրավվել է ՆԳՆ-ի ուղղաթիռը:
«Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման «113» կենտրոն այսօր ժամը 13:33 ահազանգ է ստացվել, որ Թբիլիսիում, Մթածմինդա-Կրծանիսիի շրջանում, Շթածմինդայի լանջին խոտածածկ տարածքում կրակ է գոյացել: ՆԳՆ-ի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հրշեջ-փրկարարական խմբերը դեպքի վայր են հասել ահազանգից 5 րոպե անց: Հրդեհաշիջման տեխնիկան եւ հրշեջ-փրկարարները կենտրոնացվել են հրդեհի օջախներից երկուսի ուղղությամբ: Տեղում են մոտ 50 հրշեջ-փրկարար եւ մոտ 10-ը հրդեհաշիջող տեխնիկա»,- ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Մթածմինդայում հրդեհ էր բռնկվել նաեւ օգոստոսի 8-ին: