Թբիլիսիում 2015 թվականին տեղի ունեցած աննախադեպ ջրհեղեղից վնասված «Մզիուրի» զբոսայգին կվերանորոգվի:
Պետական գնումների գործակալությունը պաշտոնական կայք էջում տեղեկացնում է, որ վերանորոգման համար նախատեսվում է ծախսել 9 միլիոն լարի։
Համայնքային զարգացման հիմնադրամի հայտարարած մրցույթին կաջակցի Եվրոպական ներդրումային բանկը: Այս պահին վեց ընկերություններ պատրաստ են մասնակցել այգու վերականգնման աշխատանքներին:
Դիմումները ներկայացումը սկսվել է հունվարի 28-ին եւ ավարտվել փետրվարի 1-ին: Մրցույթի պայմանների համաձայն`հաղթող ընկերությունը պարտավոր է 540 օրվա ընթացքում իրականացնել վերանորոգման աշխատանքները:
Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 13-ին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ վնասվել էր «Մզիուրի» զբոսայգու հիմնական մասը: Վերեի կիրճի ջրհեղեղի հետևանքով ավերվել էին տարածքի բազմաթիվ տներ, կենդանաբանական այգին, Թամազ Էլիզարաշվիլի շների մասնավոր կացարանը, ինչպես նաև քաղաքի կենտրոնական որոշ փողոցներ: Ջրհեղեղի հետևանքով 21 մարդ էր զոհվել, երկուսն էլ մինչ այժմ անհետ կորած են համարվում:
Լուսանկարը՝ sputnik-georgia.com-ից