Ավտոմեքենաների տեխզննումը մոտավորապես 60 լարի կարժենա: Այս մասին «Իներպրեսնյուս» լրատվականին տեղեկացրել է տնտեսության եւ կայուն զարգացման նախարարության ցամաքային տրանսպորտի գործակալության տնօրեն Միխեիլ Խմալաձեն:
Ըստ Խմալաձեի հայտարարության՝ կառավարությունը գնի վերին շեմ կսահմանի, գինը կլինի կայուն՝ շուկայում արհեստական գնաճից խուսափելու համար։
Բացի այդ, տեխզննումը չանցնելու դեպքում կաճի նաեւ տուգանքի գինը: Գինը պիտի սահմանի խորհրդրանը:
Տեխզննումը չանցնելու դեպքում ավտոմեքենայի վարորդին կտրվի մեկ ամիս ժամանակ՝ խախտումներն ուղղելու համար։