Վրաստանի փակ ճանապարհների հետ կապված հայաստանյան Sahmshyan.com կայքի տարածած տեղեկատվության հետ կապված՝ Վրաստանում ՀՀ դեսպանատունը երկրորդ հայտարարությունն է տարածել.
Shamshyan.com-ի տարածած լուսանկարներում և տեսանյութում պատկերված ավտոմեքենաները, ոչ թե գտնվում էին Թբիլիսիից 40 մետր հեռավորության վրա, ինչպես նշվում էր հաղորդագրության մեջ, այլ վրաց-ռուսական սահմանին էին կանգնած` անցակետի փակ լինելու պատճառով։ Ավտոմեքնաները այնտեղ կանգնած էին ոչ թե 3 օր, այլ մի քանի ժամ և որևէ արտակարգ իրավիճակ չի եղել, այլ անվտանգության նպատակով անցակետով երթևեկը դադարեցվել էր։ Այսօր ժամը 17։30 դրությամբ անցակետը բացվել է և թեթև մարդատարմեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է։
Հիշեցնենք, որ Shamshyan.com-ը գրել էր, որ 400-500 մեքենա շուրջ 3 օր է արգելափակված է Թբիլիսիից մոտ 40 մ հեռավորության վրա: Ճանապարհը փակ է անհայտ պատճառներով: Ժամեր անց վրիպակն ուղղվել է և այս պահին կայքում 40 մետրի փոխարեն նշված է 40 կմ: