
Վրաստանի Ներքին գործերի նախարարութան Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության վարչության և Փախստականների ու վերաբնակեցման նախարարության ներքին աուդիտի վարչության աշխատակիցները օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում մեքենայության մեղադրանքով ձերբակալել են նախկինում դատապարտված մի քաղաքացու:
Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալը փախստականից 2500 լարի է վերցրել` վերջինիս համար փաստաթուղթ պատրաստելու ու բնակարան ձեռք բերելու նպատակով: Մեղադրյալն ընդունում է իր մեղքը: Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 180-րդ հովածի 2-րդ մասի բ կետի հատկանիշներով: