
«Մեր նպատակն է, որ խաղողագործը խաղողը ձեռքին չմնա: Այս տարի գինի արտադրող շուրջ 100 ընկերություն խաղող կգնի»,- վստահեցրել է Վրաստանի Գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան` Թելավի քաղաքում (Կախեթի շրջան) «Խաղողի բերքահավաք 2016» շտաբի բացման արարողության ժամանակ:
Նախարարի խոսքով, հիշյալ շտաբը, բերքի իրացման նպատակով համակարգելու է խաղողագործների ու գինու ընկերությունների միջև հարաբերությունները:
Միջոցառման ժամանակ Գյուղատնտեսության նախարարը խոսել է նաև խաղողագործության և գինեգործության ոլորտում առկա վիճակի, պետության կողմից սուբսիդավորման կարևորության մասին:
Տեղեկացնում է «interpressnew»s պարբերականը: