
Եռօրյա պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը հանդիպել է Վրաստանի իր գործընկերոջը՝ Գիորգի Մարգվելաշվիլիին:
Վրաստանի նախագահը Վեյոնիսին շնորհակալություն է հայտնել Վրաստանի հյուսիսատլանտյան ինտեգրման գործում աջակցության համար:
«Պարոն նախագահը մեր երկրի նշանավոր բարեկամն է, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին ցուցաբերած աջակցության համար: Մենք խոսել ենք երկստեք համգործակցության մասին, տարածաշրջանային հարցերի շուրջ: Տարբեր ոլորտներում երկու երկրների համագործակցությունը իրագործելի է: Մենք միասնական ու լուսավոր տեսլական ունենք, որին, սակայն, խանգարում է հյուսիսային հարևանի ագրեսիվ քաղաքականությունը»,- ասել է Մարգվելաշվիլին՝ ընդգծելով նաև, որ Լատվիան դեմ է Վրաստանի տարածքների բռնագրավմանը։