
Թբիլիսիի պետական համալսարանի առաջին մասնաշենքի բակում ընթանում է «115 լսարան» նախաձեռնության բողոքի ցույցը: Ակցիայի մասնակիցները բողոքում են աշխատավայրերում անվտանգության նորմերի բացակայության դեմ: Ըստ նրանց տեղեկությունների, հինգ տարվա ընթացքում շինարարական աշխատանքների ժամանակ զոհվել է 1209 մարդ:
«Լսարան 115»-ի անդամները բողոքի ցույց են անցկացնում «Մեր լռությունը սպանում է բանվորին» գրությամբ պաստառներով:
Հանրահավաքի մասնակիցները մտադիր են գնալ խորհրդարանի շենքի մոտ:
Նրանց կարծիքով, հանրահավաքին կմիանան բոլոր նրանք, որոնց համար մարդու կյանքը կարևոր է:
Լուսանկարը՝ აუდიტორია #115 ֆեյսբուքյան էջից