«Մեր արյունը գինի է». ամերիկացիները Վրաստանում ֆիլմ են նկարահանել (Տեսանյութ)

Ամերիկացի հայտնի ռեժիսոր Էմիլի Ռեյսբթեքը եւ սոմելյե Ջերեմի Քվինը Վրաստանում «Մեր արյունը գինի է» վերնագրով վավերագրական լիամետրաժ ֆիլմ են նկարահանել։

Ժապավենի հեղինակները հայտնել են, որ ուսումնասիրել են Վրաստանի գինեգործության ութ հազարամյա հարուստ մշակույթը, ավանդույթները, որոնք գրեթե վերացել էին խորհրդային տարիներին:

«Մեր արյունը գինի է» ֆիլմը մշակութային ճանապարհորդություն է, որտեղ գլխավոր հերոսի դերում ներկայացվում է վրացական քվեվրին՝ գինու համար նախատեսված կավե կարասը, որի շուրջ էլ շարադրված են երկու գեղեցիկ ազգային էներգիաների՝ գինու եւ երաժշտության մասին պատմությունները։

 

Թողնել պատասխան