Օպերային հայտնի երգիչ Պաատա Բուրճուլաձեի «Պետությունը ժողովրդի համար» կուսակցության շարքերից հեռացել է Մերաբ Մետրեվելին:
Վերջինս հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ կուսակցության շարքերը լքում է այլ քաղաքական ուժերի հետ միավորման պատճառով: Հիշեցնենք, որ անցած շաբաթ Բուճուլաձեն որոշեց միավորվել «Վաշաձե-Ջափարիձե- Նոր ընտրություն» քաղաքական ուժի հետ:
«Մի շարք պատճառներ կան, որ անընդունելի են դարձնում միավորված ուժի հետ իմ գործունեությունը: Այս միությունն ինձ համար անըդունելի է: Այնուամենայնիվ, ես այս կուսակցությանը հաջողություն ու ընտրություններում հաղթանակ եմ մաղթում»,-հայտարարել է Մերաբ Մետրեվելին:
Պաատա Բուրճուլաձեն խոստովանել է, որ կուսակցության համար սա մեծ կորուստ է. «Ես ուզում եմ Մերաբի ճանապարհն օրհնեմ ու շնորհակալություն հայտնեմ իր գործունեության համար» ,-հայտարարել է Բուրճուլաձեն: