
Թբիլիսիի դատարանի որոշմամբ` Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբշվիլին և նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան, ովքեր պատիժ են կրում տարբեր քրեական գործերով, չեն լինի նույն բանտախցում:
Այս պահանջով պաշտպանական կողմը դիմել էր 4 ամիս առաջ` որպես պատճառ նշելով մենախցերում բանտարկյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը : Պատիժների իրականացման նախարարությունը, սակայն, նախկին 2 պաշտոնյաներին միեւնույն բանտախցում պատիժը կրելը անթույլատրելի է համարել: