Թբիլիսիում մետրոյի նոր` Համալսարանական կայարանի աշխատանքները իրականանում են ինտեսնիվ՝ տեղեկացնում են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ծրագրի ընդհանուր արժեքը 83,000,670 լարի է:
Մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքներին ծանոթացել են Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն, Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիան և քաղաքային զարգացման հիմնադրամի տնօրեն Գալակտիոն Բուաձեն:
«Թբիլիսիի մետրոպոլիտենի 23-րդ կայարանի շինարարությունը 20 տարի սառեցված է եղել: Այժմ շինարարական աշխատանքներն ընթանում են միջազգային չափանիշներին համապատասխան: Նոր կայարանը կնվազեցնի վերգետնյա երթևեկության հոսքերը և կնվազեցնի խցանումները: Շինարարական աշխատանքներում ներգրավված է 220 մարդ, աշխատանքները կավարտվեն գարնանը»,- ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդագրության մեջ: