
«Մենք չենք հանդուրժի, որ որոշ ուժեր հեղաշրջումներ ու արյունահեղություններ կազմակերպեն»: Այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն: Նրա խոսքով, վերջերս պարբերաբար նշվում է, որ այս առումով մի շարք սադրանքներ են ծրագրված:
«Ուզում եմ հստակեցնել, որ ոչինչ չի ստացվի, մենք կգործենք օրենքի սահմաններում: Մեր գլխավոր առաջադրանքը ընտրությունների խաղաղ ընթացքն ապահովելն է, երբ բոլոր կուսակցությունները հնարավորություն կունենան խաղաղ պայմաններում ներկայացնել իրենց ծրագրերը»,-ասել է Կալաձեն:
Նա նշել է, որ հստակ փաստեր ունեն այն մասին, որ «Միացյալ ազգային շարժում»-ը մտադիր է հեղաշրջում կազմակերպել, քանի որ նրանք վստահ են՝ ընտրություններում պարտվելու են»: Տեղեկացնում է «interpressnews»-ը: