«Interpressnews» լրատվականը փոխանցում է Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Ճանտուրիայի խոսքերը:
«Ամոթալի է, սակայն հանցավորության խնդիրը առկա է Գերմանիայում, բայց դա, իհարկե, վիզայի ազատականացման գործընթացի հետաձգման պատճառ չի կարող հանդիսանալ»:
Ըստ դեսպանի` Գերմանիան սատարում է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ազատականացմանը: Ճանտուրիան հույս է հայտնում, որ Վրաստանի վարչապետի` Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում այդ աջակցությունն ավելի տեսանելի կլինի:
«Վրաստանի և Գերմանիայի միջև հարաբերությունները վերջին տարիներին աչքի են ընկնում զարգացման ակտիվ դինամիկայով, բոլոր հարցերում մենք ունենք Գերմանիայի բացարձակ աջակցությունը, այդ թվում նաև վիզայի ազատականացման գործընթացում: Այս հարցի հետաձգումը միայն Վրաստանի հետ չի կապված. կան ներքին քաղաքական հարցեր` այլ երկրների հետ ևս: Այս հարցում Վրաստանը ամենաբարձր մակարդակով է կատարել իր տնային առաջադրանքը: Սա ընդունում են շենգենյան գոտու բոլոր պետությունները` Գերմանիան ներառյալ: Այնպես որ հարցը հետաձգվում է ոչ Վրաստանի մեղքով, իսկ հանցավորության հետ կապված խնդիրները մեզ հայտնի էին նաև մինչ այս»,-ասել է Լադո Ճանտուրիան: