
«Մենք ուզում ենք արագ զարգացում, երկրի տնտեսական աճի խթանում»,-նման հայտարարություն է արել Վրաստանի փոխվարչապետ, Տնտեսության և կայուն զարգացման նախարար Դիմիտրի Քումսիշվիլին` «Կառավարության դերը տնտեսական աճի հասնելու հարցում» միջազգային գիտաժողովի ընթացքում:
Վարչապետը գիտաժողովին մասնակցելու համար շնորհակալություն է հայտնել Նորվեգիայի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ, պրոֆեսոր Էրիկ Րայներտին, ասելով. «Մեզ համար կարևոր է այն գիտելիքն ու փորձը, որ այստեղ է բերել պրոֆեսորը: Եվ ահա, այս օրերին մեզ հետ կիսվում են, թե ինչպես զարգացնենք մեր տնտեսությունը, որովհետև դա մեծ կարևորություն ունի: Մենք ուզում ենք, որ զարգացումը բավականին արագ ընթանա` ապահովելով երկրի տնտես ական աճը»: