
Վրաստանի Պաշտպանության նախարար Լևան Իզորիան այցելել է Գերմանիայի դեսպանատուն և ցավակցություն հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ «Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և Գերմանիայի ողջ ժողովրդին: Մենք ձեր կողքին ենք՝ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասված է նախարարի՝ դեսպանատան կողմից բացված ցավակցական գրքում թողած գրությունում:
Հիշեցնենք, որ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի կենտրոնում բացված Սուրբ Ծննդյան տոնավաճառներից մեկում դեկտեմբերի 19-ին ահաբեչություն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է 12 մարդ: