«Դաշինքն աջակցում է դեպի ՆԱՏՕ Վրաստանի ձգտումներին»,- այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Թաչան Իլդեմը՝ Թբիլիսիում անցկացվող ՆԱՏՕ-Վրաստան համաժողովի ժամանակ:
Նրա խոսքով, քիչ առաջ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի նախարարների հանդիպումը, որտեղ նույնպես նշվել է աջակցության, ինչպես նաև Վրաստանում անցկացվող բարեփոխումների դրական միտումների մասին:
«Մենք հավատարիմ ենք խոստմանը՝ ավելի շատ ՆԱՏՕ Վրաստանում և ավելի շատ Վրաստան ՆԱՏՕ-ում: Շատ կարևոր է Վրաստանի դերը Սև ծովի անվտանգության հարցում: Ի պատասխան Ռուսաստանի գործողություններին՝ մենք ամրապնդում ենք ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովի տարածաշրջանում, այդ թվում նաև Վրաստանում»,- հայտարարել է Թաչան Իլդեմը: