Վրաստանի գլխավոր դատախազությունը պաշտոնական հայտարարություն է տարածել: Գլխավոր դատախազ Իրակլի Շոտաձեի խոսքով՝ քննությունը պարզել է, որ Վրաստանի պատրիարքարանի բարձրաստիճան ներկայացուցիչը փորձել է ձեռք բերել ցիանիդ: Բացի այդ, Մամալաձեի տան խուզարկության արդյունքում հրազենային զենք է հայտնաբերվել: Քննություն էր սկսվել այն բանից հետո, երբ փետրվարի 2-ին մի քաղաքացի էր դիմել դատախազություն և հաղորդել, որ իր ծանոթ հոգևորական Գեորգի Մամալաձեն խնդրել է օգնել իրեն՝ ցիանիդ ձեռք բերելու հարցում, և վերջինիս հետ հանպիման արդյունքում քաղաքացուն հաջողվել է պարզել, որ թույնը ձեռք է բերբովում բարձրաստիճան հոգևորականի սպանելու համար: Դատախազ Շոտաձեն հաստատել է նաև, որ Մամալաձեն ձերբակալվել է օդանավակայանում, Գերմանիա մեկնելու պահին, ուր այժմ գտնվում են համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքը և նրա մերձավոր շրջապատը:
Քննությունը պարզել է, որ Մամալաձեին հաջողվել է ցիանիդ ձեռք բերել: Թունավոր նյութը հայտնաբերվել էր օդանավակայում հոգևորականի անձնական խուզարկության արդյունքում, իսկ տան խուզարկությունից հետո հայտնաբերվել է զենք և մարտական փամփուշտներ: Դրանք ևս ձեռք էին բերվել և պահվում էին ապօրինի: Նախօրեին դատախազության միջնորդությամբ Մամալաձեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Քննությունը տարվում է մի քանի հոդվածներով, որոնցով նախատեսվում է 7-ից 15 տարվա ազատազրկում: Մամալաձեն իրեն մեղավոր չի ճանաչել:
«Մենք հայտարարում ենք, որ սպանություն է նախապատրաստվել: Ելնելով գործի առաձնահատկությունից՝ այլ մանրամասներ չենք հրապարակում»,- ասել է Շոտաձեն: Ըստ դատախազի՝ քննությունն արդեն վարկած ունի՝ ում նկատմամբ էր ծրագրվում մահափորձը, սակայն այս փուլում անուններ հրապարակելուց զերծ կմնան: Քննությունը որպես մահափորձի շարժառիթ է համարում անձնական շահը: